Փակ տրիբունաներ. Հայաստանի սուպերգավաթի տոմսերի գները

17:50   20 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը: Այդ օրը կմրցեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Ալաշկերտը» :

 ՀՖՖ-ն հայտնում է, որ տոմսերի վաճառքը կիրականացվի սեպտեմբերի 23-ից 24-ը: Տոմսեր կվաճառվեն միմիայն Արևմտյան տրիբունայի համար: Մնացած տրիբունաները փակ կլինեն:

Տոմսերի արժեքը՝ 300 դրամ:



© ARMFOOTBALL.COM