55 մետրից գոլ Հայաստանում (VIDEO)

13:44   17 սեպտեմբերի, 2019

Հայաստանի Առաջին խմբի 7-րդ տուրում «Արագածն» Աշտարակում մրցել է «Ալաշկերտ-2»-ի հետ: Գրանցվել է 3:3 հաշվիվը:

Խաղի հերոսներից մեկը դարձել է տանտերերի կենտրոնական պաշտպան Մուրադ Ասատրյանը: Նա մրցակցի խլել է գնդակը և սեփական կիսադաշտից, մոտ 55 մետրից կատարած հիասքանչ հարվածով գրավել է դարպասը:

Ասատրյանի համար դա երկրորդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Նա ամռանն է «Լոռիից» տեղափոխվել «Արագած»:



© ARMFOOTBALL.COM