«Երբ նոր էի եկել Անգլիա՝ ինձ խաբեբա էին անվանում». Գվարդիոլա

19:06   16 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի «Նորվիչի» հետ խաղից հետո (2-3) խոսել է իր թիմի ֆուտբոլիստների մասին։

«Եթե դուք մտածում եք, որ ես թիմի վարպետության հետ կապված կասկածներ ունեմ, որովհետև մենք պարտվեցինք, ապա ասեմ, որ հենց ֆուտբոլիստներն են օգնել, որ կարողանամ հեղինակություն ձեռք բերել Անգլիայում։ Առաջին մրցաշրջանում ինձ խաբեբա էին անվանում։ Գրում էին, որ անհնար է խաղալ՝ այդքան սահանկում անելով։

Խաղացողներն ինձ օգնեցին, որպեսզի մարդիկ փոխեն կարծիքներն իմ մասին։ Հիմա, բոլորն ասում են, թե որքան լավ մարզիչ եմ ես»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։



© ARMFOOTBALL.COM