«Ռոմայի» երկրպագուները երգ են ընտրել Մխիթարյանի պատվին

11:46   16 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փայլուն նորամուտ է ունեցել «Ռոմայի» կազմում` հաղթական գոլի հեղինակ դառնալով «Սաուոլոյի» դեմ խաղում (4:2):

Հանդիպումից հետո, ակումբի որոշմամբ, 30-ամյա ֆուտբոլիստը հատուկ սահմանված վայրում ստորագրություններ է բաժանել երկրպագուներին, տեղեկացնում է ilromanista.eu-ն:

«Գայլերի» ֆաներից երկուսն անակնկալ են պատրաստել Հենրիխի համար: Նրանք ձևափոխած բառերով երգել են Ալ Բանոյի «Felicità» երգը:

Այդ երգը պատահական չէ ընտրված: Հայ ֆուտբոլիստն իր ամուսնության օրը կնոջ` Բեթի Վարդանյանի ու հռչակավոր երգիչ Ալ Բանոյի հետ միասին հենց այդ երգն է երգել: Դա տպավորել իտալացի ֆուտբոլասերներին ու երգչի ունկնդիրներին:



© ARMFOOTBALL.COM