«Լոռին» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Երևանից» (VIDEO)

18:04   13 սեպտեմբերի, 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրում «Երևանը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Լոռիի» հետ ու զիջեց 0-1 հաշվով։

Խաղի միակ գոլը վերջնամասում՝ ավելացված 3-րդ րոպեին հեղինակեց Արթուր Ավագյանը։

Այսպիսով, վանաձորյան ակումբը վաստակեց 10 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Երևանը» դեռ միավոր չունի և վերջին՝ 10-րդ տեղում է։



© ARMFOOTBALL.COM