«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա տաղանդի հետ

00:27   12 սեպտեմբերի, 2019

«Լիվերպուլը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Պաուլ Գլատցելի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ համաձայնագիր։

Գլատցելը ծնվել է Լիվերպուլում ու հանդես եկել Անգլիայի Մ15 և Մ16 հավաքականներում, բայց հետո հրավեր է ստացել Գերմանիայի Մ18 հավաքականից ու խաղացել այնտեղ։ Նախորդ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» երիտասարդական հավաքականում դարձել է 28 գոլի հեղինակ։



© ARMFOOTBALL.COM