Սենսացիոն պաշտոնանկություն իսպանական գրանդում

17:53   11 սեպտեմբերի, 2019

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելո Գարսիա Տորալը պաշտոնանկ է արվել: Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Միաժամանակ Tribuna Deportiva-ի լրագրող Էկտոր Գոմեսից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության պատճառը մարզչի ու ակումբի ղեկավարության միջև կոնֆլիկտն է:

Սպասվում է, որ իր պաշտոնը լքելու է նաև «չղջիկների» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին:

Ոչ պաշտոնական տվյալներով` Մարսելինոյին փոխարինելու է Իսպանիայի երիտասարդական հավաքականի մարզիչ Ալբերտ Սելադեսը:



© ARMFOOTBALL.COM