Լավ լուր մադրիդցիների համար. Ազարն ու Խամեսը վերադարձել են ընդհանուր խումբ

21:16   10 սեպտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Էդեն Ազարն ու Խամես Ռոդրիգեսը ապաքինվել են ու վերսկսել են մարզվել ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ազարը վնասվածք էր ստացել օգոստոսի 16-ին մարզման ժամանակ: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ խաղացողը լքել է Բելգիայի ազգային հավաքականի ճամբարը, քանի որ չի հասցրել վերականգնվել մինչև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Սան-Մարինոյի ու Շոտլանդիայի հետ խաղերը:

Խամեսը վնասվածք էր ստացել օգոստոսի սկզբին: Սպասվում է, որ երկուսն էլ պատրաստ կլինեն Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպմանը:

 



© ARMFOOTBALL.COM