Ալեքսանդր Տարխանով. «Սիչյովը դեռ պատրաստ չէ, վերջերս էլ վնասվածք է ստացել»

19:40   10 սեպտեմբերի, 2019

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում թիմի ռուս հարձակվող Դմիտրի Սիչյովը: 

- Նա դեռ պատրաստ չէ: Այն մարզավիճակում չէ, որ դուրս գա խաղադաշտ: Ավելին, վերջերս էլ թեթև վնասվածք է ստացել: Այնպես որ ուրբաթ օրվա խաղին չի մասնակցի: Նրան պետք է պատրաստել: Մենք վերցրել ենք նրան` հաշվի առնելով խաղալու մեծ ցանկությունը: Կպատրաստենք, հետո կտեսնենք կկարողանա նա դուրս գալ իր մակարդակին,- Տարխանովի խոսքերը մեջբերել է sport24.ru-ն հղում անելով РБ-Спорт-ին:

 



© ARMFOOTBALL.COM