«Լոռիի» վերջին տրանսֆերը. Ալեքսանդր Պրիմաել Յեուլե

19:28   10 սեպտեմբերի, 2019

«Լոռի» է տեղափոխվել իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յեուլեն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Թունիսի ուժեղագույն լիգան ներկայացնող «Տատաուինը»։

Ալեքսանդրի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Յեուլեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լոռիի» վերջին ձեռքբերումն է։

 



© ARMFOOTBALL.COM