Հայտնի է` ինչու է խափանվել Էրիկ Վարդանյանի տրանսֆերը

20:41   9 սեպտեմբերի, 2019

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախագահ Վասիլի Կիկնաձեն լայնածավալ հարցազրույց է տվել Championat.com-ին, որի ժամանակ անդրադարձել է նաև «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի չկայացած տրանսֆերին:

- Այդ ի՞նչ տարօրինակ պատմություն տեղի ունեցավ Վարդանյանի շուրջ: «Փյունիկի» նախագահը հայտարարեց տրանսֆերի մասին, սակայն պարզվեց, որ այն չի կայացել:

- Մենք պայմանավորվեցինք ակումբի հետ: Ֆուտբոլիստը ժամանեց Մոսկվա, բայց անձնական պայմանագրի վերաբերյալ հարցեր առաջացան: Այդ պատճառով որոշեցին գործարքը հետաձգել նվազագույնը մինչև ձմեռ:


Լուսանկարը` «Փյունիկի» 



© ARMFOOTBALL.COM