Բոնուչչին` Կարապետյանի մասին. «Չպետք է ներողություն խնդրեմ»

14:18   9 սեպտեմբերի, 2019

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Հայաստանի ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարաապետյանից: Այդ թիմերի միջև խաղում «Յուվենտուսի» ֆուտբոլիստը ձևացրել է` իբր դեմքին հարված է ստացել, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստին մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել:

«Նման բաներ պատահում են: Չեմ կարծում, թե պետք է ներողություն խնդրեմ: Նույնիսկ չէի մտածում, որ նա այդ պահին արդեն դեղին քարտ ուներ: Մինչև այդ արդեն երկու հարված ստացել էի դեմքիս և փորձում էի ձեռքով պաշտպանել այտս:

Հիասթափեցնում է, որ այդ դրվագի շուրջ այսքան վեճեր առաջացան, բայց ես ընդունում եմ դա և առաջ գնում: Բոլորին պատասխանում եմ իմ խաղով: Հավաքականի կազմում 91 հանդիպում եմ անցկացրել: Ամեն ինչ անում եմ, որ իմ թիմին օգնեմ»,- «սկուադրա աձուրայի» ավագի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:



© ARMFOOTBALL.COM