Մանչինին մեկաբանել է Կարապետյան-Բոնուչչի դրվագը և զգուշացրել իտալացուն

13:25   8 սեպտեմբերի, 2019

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին զգուշացրել է թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին, ով սիմուլյացիայի է դիմել Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դրա պատճառով Ալեքսանդր Կարապետյանին կարմիր քարտ է ցուցադրվել:

«Չեմ խոսել Լեոյի հետ և ժամանակ չեմ ունեցել ուսումնասիրել այդ դրվագը, որովհետև ավելի կարևոր գործեր եմ ունեցել: Չգիտեմ, արդյոք նա տուժել է այդ դրվագում, և թե ինչ է տեսել մրցավարը: Եթե Բոնուչչին այնպիսի բան է արել, ինչ չպետք է իրեն թույլ տար, ապա պետք է ավելի զգույշ լինի, հատկապես թիմի ավագի կարգավիճակով:

Ճիշտն ասած, կնախընտրեի, որ Հայաստանի հավաքականը մնար 11 ֆուտբոլիստով, որովհետև կարմիր քարտից հետո նրանք սեփական կիսադաշտում ազատ տարածություն չէին տալիս մեզ և սեղմվել էին սեփական դարպասին: Հավասար կազմերով այլ խաղ կընթանար»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Ավելի վաղ Կարապետյանը պատմել է, որ «Յուվենտուսի» երկրպագուները նրանից ներողություն են խնդրել նրանց ակումբը ներկայացող ֆուտբոլիստի արարքի համար:



© ARMFOOTBALL.COM