ՍԿԱՆԴԱԼ. Ֆրանսիա - Ալբանիա խաղում այլ երկրի օրհներգ է հնչել (VIDEO)

23:29   7 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրենս» ստադիոնում ընդունել է Ալբանիայի հավաքականին։ Խաղն այժմ ընթացքի մեջ է։

Հանդիպման մեկնարկից առաջ, երբ հնչում են 2 երկրների խետական օրհներգերը, Ալբանիայի օրհներգի փոխարեն հնչել է Անդորայինը։ Տեսանյությում երևում է, որ ալբանացի երկրպագուները դժգոհ են ու սուլում են, իսկ ֆուտբոլիստներն ու մարզիչն անակնկալի եկան՝ հասկանալով, որ այլ օրհներգ է հնչում։

Առաջին խաղակեսում Ֆրանսիան այս պահին հաղթում է 2-0 հաշվով։



© ARMFOOTBALL.COM