Հեթ-տրիկ. «Լեոն» հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

12:54   30 օգոստոսի, 2019

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում, կայացավ Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի I խմբի «Լեո» (Հայաստան) - «Գենտոֆտե» (Դանիա) հանդիպումը:

Հայկական թիմը հաղթեց 3:2 հաշվով, գրում է ՀՖՖ-ի կայքը:

 

Գոլերը՝ Ֆրանցիսկո դե Կամպոս՝ 15:43, 18:38, 23:59 («Լեո»), Կևին Յորգենսեն` 23:48, 34:48 («Գենտոֆտե»)

 

Այսօր երեկոյան «Լեոն» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող «Տիտոգրադ» թիմի հետ:



© ARMFOOTBALL.COM