«Բարսելոնան» պատրաստ է գնել «Յուվենտուսի» կիսապաշտպանին

02:33   24 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» շուտով պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի հետ, հաղորդում է TyC Sport-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրինցիները պատրաստ են 22-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել 60 մլն եվրոյի դիմաց։ Ընդ որում, Իտալիայի չոմպիոնը կստանա այդ գումարի կեսը։ Մնացած 30 մլն-ը կփոխանցվի «Բոկա Խունիորսին», որը պահպանել է Բենտանկուրի տրանսֆերային իրավունքների մասնաբաժինը։

Բենտանկուրը «Բոկայից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2017 թվականին։ Նախորդ մրցաշրջանում մասնակցել է 40 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։



© ARMFOOTBALL.COM