ԱՊԼ-ի նորեկը «չոր» հաշվով հաղթեց «Էվերթոնին» (VIDEO)

01:24   24 օգոստոսի, 2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ասթոն Վիլլան» տանը մրցեց «Էվերթոնի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։

21-րդ րոպեին ՈՒեսլին բացեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 5-րդ րոպեին, Անվար Էլ-Գազին խփեց իր թիմի երկրորդ գոլը։

Այսպիսով, «Ասթոն Վիլլան» տարավ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակն ու 3 միավորով 11-րդ տեղը զբաղեցրեց։ «Էվերթոնը» 4 միավորով 9-րդն է։



© ARMFOOTBALL.COM