Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ (VIDEO)

00:46   24 օգոստոսի, 2019

Գերմանիայի առաջոնության 2-րդ տուրի 1-ին խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Քյոլնի» հետ ու հաղթեց՝ 3-1։

Դոմինիկ Դրաքսլերը 29-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին և հաշիվը պահպանվեց մինչև 70-րդ րոպեն, երբ Ջեյդոն Սանչոն հավասարեցրեց հաշիվը։ Այդ գոլից հետո դորտմունդցինրն ակտիվացան։ 86-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին առաջ մղեց իր թիմին, իսկ խաղի վերջակետը Սանչոի փոխանցումից հետո ավելացված 4-րդ րոպեին դրեց Պակո Ալկասերը։

Այսպիսով, «Բորուսիան» վաստակեց 6 միավոր և առայժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Քյոլնը» միավոր չունի։



© ARMFOOTBALL.COM