«Սևիլյան» դժվարին պայքարում հաղթեց «Գրանադային» (VIDEO)

00:36   24 օգոստոսի, 2019

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի առաջին խաղում «Սևիլյան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» հետ ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Խոան Խորդանը։

Այսպիսով, «Սևիլյան» վաստակեց 6 միավոր և առայժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գրանադան» 1 միավորով 12-րդն է։



© ARMFOOTBALL.COM