ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռենատու Սանչեշը կհեռանա «Բավարիայից». հայտնի է նրա նոր թիմը

23:43   23 օգոստոսի, 2019

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը կհեռանա ակումբից։ Այդ մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 22-ամյա պորտուգալացին կարիերան կշարունակի ֆրանսիական «Լիլլում»։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք՝ միջազգային լրատվամիջոցներում տարածվել էր, որ ֆուտբոլիստի համար «Լիլլը» կվճարի 17 մլն եվրոյից ավելի։



© ARMFOOTBALL.COM