Բաբայանը մասնակցել է Դանիայի առաջնության հերթական խաղին

23:11   23 օգոստոսի, 2019

Դանիայի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Հոբրոն» տանը մրցեց «Օդենսեի» հետ։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, ով 66-րդ րոպեին պատժվեց դեղին քարտով։

Այսպիսով, «Հոբրոն» չհաղթեց 3-րդ խաղում անընդմեջ և 8 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի օգոստոսի 31-ին, հյուրընկալվելիս, «Նորշելլանի» հետ։



© ARMFOOTBALL.COM