«Արսենալի» ֆուտբոլիստը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն

22:49   23 օգոստոսի, 2019

«Արսենալի» պաշտպան Նաչո Մոնրեալը մոտ է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն, հաղորդում է noticiasdegipuzkoa.eus-ը։

Նշվում է, որ շուտով իսպանական ակումբի ներկայացուցիչները կմեկնեն Լոնդոն, որպեսզի ավարտեն բանակցությունները 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մի շարք ֆուտբոլիստներ կլքեն «Արսենալը»։



© ARMFOOTBALL.COM