Ֆալկաոն մոտ է Իսպանիա վերադառնալուն

20:06   23 օգոստոսի, 2019

«Մոնակոյի» կիսապաշտպան Ռադամել Ֆալկաոն մոտ է Ֆրանսիայից հեռանալուն, հաղորդում է AS-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ», բայց բանակցությունները ձախողվեցին։

Կոլումբացին «Մոնակոյից» հեռանալու տարբերակ է փնտրում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Վալենսիան», որը ցանկանում է հզորացնել հարձակումը։

«Չղջիկների» հարձակվողներից մեկը՝ Ռոդրիգոն, մոտ էր «Ատլետիկո» տղափոխվելուն, բայց տրանսֆերը չկայացավ։ Թիմը մտադիր է կազմում փոխարինող ունենալ այն դեպքում, եթե Ռոդրիգոն հեռանա։



© ARMFOOTBALL.COM