«Արարատ-Արմենիայի» հերթական ֆուտբոլիստն ազգային հավաքական է հրավիրվել

19:35   23 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Զակարիա Սանոգոն հրավիրվել է ազգային հավաքական:

Այսպիսով, Սանոգոն հրավեր է ստացել Բուրկինա Ֆասոյի (Աֆրիկա) հավաքականից՝ պատրաստվելու Մարոկկոյի դեմ կայանալիք 2 խաղերին, հաղորդում է Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ 22-ամյա Սանոգոն համալրել է «Արարատ-Արմենիան» այս ամռան ընթացքում՝ հուլիսին։



© ARMFOOTBALL.COM