Լիոնել Մեսսին տեղափոխվել է նորվեգական ակումբ

18:44   23 օգոստոսի, 2019

Նորվեգական «Յունկորան» ակումբը, որը հանդես է գալիս երրորդ դիվիզիոնում, հայտարարել է Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

16-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ ունեցել է Դանիել Արե Կնուտսեն անունը, բայց հետագայում այն փոխել է՝ տպավորված լինելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղից։

«Ավելի վաղ ես կատակում էի, որ մեզ Ռոնալդուն է պետք։ Մեսսին դեռ կխաղա երիտասարդական թիմում։ Հուսանք, որ շուտով նա հիմնական կազմ կտեղափոխվի»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Ռունար Բո Էրիքսենը։



© ARMFOOTBALL.COM