«Յուվենտուսը» մրցաշրջանը սկսելու է առանց գլխավոր մարզչի

15:32   23 օգոստոսի, 2019

«Յուվենտուսի» փոխնախագահ ու նախկին ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին սկսել է ապաքինվել թոքաբորբից, սակայն մրցաշրջանի մեկնարկը բաց է թողնելու:

«Սարրին թիմ կվերադառնա սեպտեմբերի կեսերին, ազգային հավաքականների խաղերից հետո: Կարող է խնդիրներ առաջանալ Մաուրիցիոյի բացակայության պատճառով, սակայն մենք նախկինում արդեն հայտնվել ենք նման իրավիճակներում»,- չեխի խոսքերն է մեջբերում թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Սարրին բաց է թողնելու «Պարմայի» ու «Նապոլիի» դեմ մեկնարկային երկու տուրերի հանդիպումները:



© ARMFOOTBALL.COM