Ինչպե՞ս հայտնվել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում. Չինաստանը ճանապարհ է գտել

15:22   23 օգոստոսի, 2019

Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան ծրագրում է ազգային հավաքականի համար արտեկրի 9 ֆուտբոլիստ հրավիրել: Այդ խաղացողները չինական անձնագիր են ստանալու, հայտնում է Xinhuanet-ը:

Նման քաղաքականության պատճառը երկրի իշխանության կողմից դրված` ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում մասնակցելու խնդիրն է:

Օրերս բրազիլացի Էլկեսոնը (նկարում-խմբ) դարձել է Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստ: Նա պատմության առաջին խաղացողն է, ով նման իրավունք է ստացել` չունենալով չինական արմատներ: Բրազիլացուն տվել են  Աի Կեսեն անունը:

30-ամյա ֆուտբոլիստը 2013 թվականից խաղում է ասիական այդ երկրի առաջնությունում: Ընթացիկ մրցաշրջանում նա «Գուանչժոու Էվերգրանդի» կազմում 7 խաղում 7 գոլ է խփել:



© ARMFOOTBALL.COM