«Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է Ֆրանսիա

16:30   23 օգոստոսի, 2019

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը շատ մոտ է «Լիլ» տեղափոխվելուն:

France Football-ը տեղեկացնում է, որ գերմանական ու ֆրանսիական ակումբները համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Առաջիկա ժամանակահատվածում պորտուգալացին բուժզննում է անցնելու իր ապագա թիմի համար:

Տրանսֆերը կազմելու է 20 միլիոն եվրո, ինչը ռեկորդային գնում կդառնա Լիգա 1-ի փոխչեմպիոնի համար:

Հիշեցնենք, որ 2016 թվականին «Բավարիան» Սանշեշի տրանսֆերը «Բենֆիկայից» գնել էր 35 միլիոն եվրոյով:



© ARMFOOTBALL.COM