Դրամատիկ հանդիպում. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին» (VIDEO)

20:57   22 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» ու հաղթեց՝ 2-1։

22-րդ րոպեին Մաիլսոն Լիման առաջ մղեց արարատվիներին, 68-րդ րոպեին Դանել Սինանին հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հեղինակեց Իլյա Անտոնովը։

Այսպիսով, հայկական թիմն առավելություն ստացավ պատասխան խաղից առաջ, որը կկայանա օգոստոսի 29-ին՝ Լյուքսեմբուրգում։ Հիշեցնենք, որ զույգի հաղթողը կխաղա ԵԼ-ի խմբային փուլում։



© ARMFOOTBALL.COM