«Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ». Լեփ-լեցուն մարզադաշտի հույս կա

11:54   22 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում այսօր կայանալու է «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» հանդիպումը:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում գրեթե սպառվել է Արևելյան ու Արևմտյան տրիբունենրի տոմսերը: Մնացել են միայն այն հատվածում, որը մոտ է Հարավայինին ու Հյուսիսայինին:

Դա նշանակում է, որ գրեթե 9-10 հազար տոմս վաճառվել է, այն դեպքում, որ հայ երկրպագուները հաճախ տոմսերը գնում են խաղից առաջ:

Հիշեցնենք, որ Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 2000 դրամ, Արևելյանը` 1000, իսկ Հարավայինն ու Հյուսիսայինը` 500:

Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:



© ARMFOOTBALL.COM