Հայաստանի հավաքականի խաղերը վարած մրցավարը կսպասարկի «Արարատ- Արմենիա» – «Դյուդելանժ» հանդիպումը

08:15   21 օգոստոսի, 2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի որակավորման վերջին` չորրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղի մրցավարական կազմը:

Երևանում կայանալիք խաղը սպասարկելու է Ավստրիայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը Հարալդ Լեխներն է: Նրան  եզրերում օգնելու են Անդրեաս Հեիդենրեիխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: Չորրորդ պաշտոնյան կլինի Յուլիան Վեինբերևգերը:

Նշենք, որ Լեխները միջազգային 73 հանդիպում է սպասարկել: Նա 26 անգամ 11-մետրանոց է նշանակել, ցույց է տվել 257 դեղին ու 12 կարմիր քարտ:

Ավստրիացին երկու անգամ վարել է Հայաստանի հավաքականի հանդիպումները: 2014 թվականին նրա սպասարկած Գերմանիա – Հայաստան ընկերական խաղն ավարտվել է 6:1 հաշվով: Այդ խաղում նա 11-մետրանոց է նշանակել հայկական թիմի օգտին, որը հսստակորեն իրացրել է Հենրիխ Մխիթարյանը:

Իսկ 2016 թվականին կայացած ԱԱ-2018-ի ընտրական փուլի Դանիա – Հայաստան մրցավեճն ավարտվել է 1:0 հաշվով: Այդ մրցավեճում մրցավարը 11-մետրանոց է նշանակել հայկական թիմի դարպասին, սակայն  Կրիստիան Էրիկսենի հարվածից հետո դարպասապահ Արսեն Բեգլարյանը սեյվ է կատարել:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին:



© ARMFOOTBALL.COM