Արաս Օզբիլիս. «Շնորհավորում եմ, Մոսկվան կարմրասպիտակ է»

20:56   20 օգոստոսի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարծիք է հայտնել «Սպարտակ» – ԲԿՄԱ մոսկովյան դերբիի մասին, որում նրա նախկին թիմը հաղթել է 2:1 հաշվով:

«Իհարկե, երեկ դիտել եմ դերբին, այն հիասքանչ էր: «Սպարտակը» երկու գեղեցիկ գոլեր խփեց և արժանիորեն հաղթեց ԲԿՄԱ-ին: Շատ ուրախ եմ թիմի երկրպագուների համար. Մոսկվան կարմրասպիտակ է:

Լիովին հասկանում եմ, թե երկրպագուների ու ֆուտբոլիստների համար այդ հաղթանակը որքան կարևոր էր: Շնորհավորում եմ «Սպարտակին» ու նրա երկրպագուներին: Շատ ուրախ եմ նրանց համար»,- sport24.ru-ի հետ զրույցում ասել է Օզբիլիսը:



© ARMFOOTBALL.COM