Դանի Ալվեսը գոլ է խփել նորամուտի խաղում. նա իր համար աննախադեպ դիրքում է գործել (VIDEO)

14:47   19 օգոստոսի, 2019

Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Ալվեսը «Սան-Պաուլուի» կազմում նորամուտի խաղում հաղթական գոլ է խփել «Սեարայի» դարպասը (1:0):

36-ամյա ֆուտբոլիստը ստանալով 10 համարը, նոր թիմում խաղում ենթահարձակվողի դիրքում:

Բրազիլական թիմի աջ պաշտպանի դիրքում նորամուտն է նշել նաև «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Խուանֆրանը:

Բրազիլիայի առաջնությունում «Սան-Պաուլուն» 14 հանդիպումից հետո հինգերորդ տեղում է:



© ARMFOOTBALL.COM