«Ատլետիկոն» հրաժարվել է «Բարսելոնայի» դեմ հայցից

16:58   19 օգոստոսի, 2019

Մադրիդի «Ատլետիկոն» որոշել է հրաժարվել հարձակվող Անտուան Գրիզմանի` «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ հայցից:

Sport.es-ը տեղեկացնում է, որ մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը հետագայում չի շարունակելու կատալոնացիների դեմ դատական հետապնդումները, ինչով ֆրանսիացու տրանսֆերն օրինական է ճանաչել:

Նախկինում «Ատլետիկոն» հայտարարել էր հարձակվողի տրանսֆերի դիմաց 120 միլիոն եվրո կազմող հրաժարագնից բացի «բլաուգրանայից» ևս 80 միլիոն եվրո ստանալու մտադրության մասին: «Հնդկիներն» իրենց դիրքորոշումը հիմնավորում էին նրանով, որ «կապտանռագույնները» Գրիզմանի հետ համաձայնության են հասել մարտին, երբ նրա հրաժարագինը դեռ կազմում էր 200 միլիոն եվրո:



© ARMFOOTBALL.COM