Պարտությունը սթափեցրել է «Բարսելոնային». Նեյմարի տրանսֆերի նոր փորձ

12:51   19 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» նոր փորձ է կատարելու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար:

Այն բանից հետո, երբ Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվեց «Բավարիա», այլ ոչ թե ՊՍԺ, փարիզցիների հարձակվողի վերադարձը Կատալոնիա սկսեց քիչ հավանական թվալ, սակայն El Chiringuito-ն տեղեկացնում է, որ Պրիմերայի մեկնարկային տուրում Բիլբաոյի «Ատլետիկից» կրած պարտությունը (0:1) մտափոխել է «բլաուգրանային»:

Աղբյուրը պնդում է, որ այս շաբաթվա ընթացքում «կապտանռնագույնները» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու նոր փորձ են կատարելու: Գործարքում կարող է ընդգրկվել Ուսման Դեմբելեն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին վարձավճարով բաց թողնել այլ ակումբ` ամբողջական տրանսֆերը մոտ 200 միլիոն եվրոյով գնելու պարտավորության պայմանով:



© ARMFOOTBALL.COM