ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Երկու ֆուտբոլիստներ հեռացան «Փյունիկից»

15:31   19 օգոստոսի, 2019

«Փյունիկը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Գոռ Մանուկյանի և կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի հետ:  Մանուկյանը «Փյունիկի» սան է: «Փյունիկում» անցկացրել է 143 հանդիպում:

Էդուարդ Ավագյանն այս ամռանն էր միացել թիմին և մասնակցել է միայն ընկերական և «Փյունիկ-2»-ի խաղերին: 

««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նրանց հետագա կարիերայում»,- գրված է երևանյան ակումբի պաշտոնական հայտարարությունում:



© ARMFOOTBALL.COM