Հայաստանի առաջնություն. «Արարատ-Արմենիայի» հանդիպումը հետաձգվել է

13:59   19 օգոստոսի, 2019

Հաշվի առնելով «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հանգամանքը, Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է:

ՀՖՖ-ն հայտնում է, որ երկու ակումբների միջև այդ հարցում ձեռք է բերվել համաձայնություն:

Օգոստոսի 25-ի փոխարեն խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին:



© ARMFOOTBALL.COM