«Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ». Տոմսերի վաճառքը սկսված է

12:39   19 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում (փլեյ-օֆֆ) «Արարատ-Արմենիան» լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ պայքարելու է խմբային փուլի ուղեգրի համար: Առաջին խաղն օգոստոսի 22-ին կայանալու է Երևանում:

Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սկսվել է տոսմերի վաճառքը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից: Տոմսարկղն ամեն օր աշխատելու է ժամը 12:00-20:00-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 2000 դրամ, Արևելյանինը` 1000, իսկ Հյուսիսայինն ու Հարավայինը` 500:

«Արարատ-Արմենիան» նշում է, որ իր աջակիցներից ակնկալում է հասանելի բոլոր` 14 392 տոմսերի իրացում և լեփ-լեցուն մարզադաշտ:



© ARMFOOTBALL.COM