Բարսեղյանի «Կայսարը» խոշոր հաշվով պարտություն կրեց

22:10   18 օգոստոսի, 2019

Ղազախստանի առաջնության 23-րդ տուրում Կայսարը հյուրընկալվելիս մրցեց Կարագանդայի «Շախտյորի» հետ ու 3 անպատասխան գոլ բաց թողեց։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց։

«Կայսարը» մնաց 37 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի օգոստոսի 25-ին տանը, «Ժետիսուի» հետ, որտեղ հանդես է գալիս մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կամո Հովհաննիսյանը։



© ARMFOOTBALL.COM