Էշլի Քոուլը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

21:40   18 օգոստոսի, 2019

«Արսենալի», «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլն ավարտել է կարիերան 38 տարեկան հասակում, հաղորդում է Sky Sports-ը։

Քոուլն «Արսենալի» սան է։ Անգլիայի հավաքականում մասնակցել է 107 հանդիպման։

«Արսենալի» կազմում Քոուլը հաղթել է ԱՊԼ-ն ու Անգլիայի Սուպերգավաթը՝ նաև 3 անգամ դառնալով Անգլիայի գավաթակիր:



© ARMFOOTBALL.COM