Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում

20:27   18 օգոստոսի, 2019

Արգենտինայի Սուպերլիգայի 3-րդ տուրում «Ուրականը» հյուրընկալվելիս մրցեց «Պատրոնատոյի» հետ ու պարտվեց 1-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը 70-րդ րոպեին փոխարինման մտնելուց 6 րոպե անց դարձավ գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Դա Բելակյանի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։

«Ուրականն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։



© ARMFOOTBALL.COM