«Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Նոայի» նկատմամբ (VIDEO)

19:12   18 օգոստոսի, 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 3-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվող թիմի կարգավիճակում մրցեց «Նոայի» հետ ու հաղթեց՝ 2-1։

48-րդ րոպեին Արմեն Համբարձումյանն առաջ մղեց արարատցիներին, իսկ 74-րդ րոպեին Մայլսոն Լիման կրկնապատկեց հաշիվը։ 82-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակն ու «Արարատի» և «Շիրակի» հետ ունի 6 միավոր։ «Նոան» 4 միավորով 4-րդն է։



© ARMFOOTBALL.COM