Ալեքսիս Սանչեսը համաձայնության է հասել իտալական թիմի հետ

15:33   18 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում»:

Իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոն տեղեկացնում է, որ միլանյան ակումբը պայմանագրի հարցում համաձայնության է հասել չիլիացու ու նրա գործակալի հետ:«Ներաձուրիին» մնում է պայմանավորվել անգլիական ակումբի հետ: 

Ավելի վաղ այդ ակումբները երկար բանակցություններից հետո կարողացել էին համաձայնեցնել Ռոմելու Լուկակուի տրանսֆերը:

Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»:



© ARMFOOTBALL.COM