30-3. Հարվածների զարմանալի հարաբերություն հանգստյան օրերի Եվրոպայի գլխավոր խաղում

14:06   18 օգոստոսի, 2019

Անգլիայի առաջնության երկորդր տուրի և ընդհանրապես Եվրոպայի հանգստյան օրերի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից «Տոտենհեմի» հետ: Չնայած նրան, որ «քաղաքայիններն» ունեցել են հսկայական առավելություն, գրանցվել է 2:2 հաշիվը:

Խեպ Գվարդիոլայի թիմը հանդիպման ընթացքում 30 հարված է կատարել, որոնցից 10 դարպասին, 8-ը շեղ, իսկ 12-ը փակվել է պաշտպանների կողմից:

Փոխարենը, լոնդոնցիներն ընդամենը 3 հարված են կատարել, 2-ը դարպասին և երկու դեպքում էլ գնդակը հայտնվել է դարպասում:

Հիշեցնենք, որ ավելացրած ժամանակում «Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլ է խփել, բայց մրցավարը չեղարկել է այն:



© ARMFOOTBALL.COM