Չավին մարզչական առաջին տիտղոսն է նվաճել

12:44   18 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին գլխավոր մարզիչ դառնալուց հետո առաջին տիտղոսն է նվաճել:

Կատալոնացու գլխավորած «Ալ-Սադը» 1:0 հաշվով հաղթել է «Ալ-Դուխայլին» և դարձել է Քաթարի սուպերգավաթակիր:

Գլխավոր մարզչի պաշտոնում դա 39-ամյա մասնագետի ընդամենը երրորդ հանդիպումն էր: Քաթարի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 21-ին:



© ARMFOOTBALL.COM