Լոսանոն տեղափոխվում է Իտալիա. որոշվել է բուժզննման օրը

12:26   18 օգոստոսի, 2019

«ՊՍՎ Էնդհովենի» եզրային հարձակվող Իրվինգ Լոսանոն շատ մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:

Օգոստոսի 20-ին մեքսիկացին ժամանելու է Իտալիա, իսկ մեկ օր անց բուժզննում է անցնելու, վստահեցնում է gianlucadimarzio.com-ը:

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 42 միլիոն եվրո: Նեապոլցիների հետ վինգերը հինգ տարվա պայմանագիր է կնքելու և տարեկան ստանալու է 4 միլիոն եվրո, չհաշված հնարավոր պարգևավճարները:

Հոլանդիայի առաջնությունում անցկացրած 60 խաղում Լոսանոն դարձել է 34 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM