«Գանձասար» – «Լոռի». Փրկություն գրեթե անկյունայինից հարվածով (VIDEO)

21:15   17 օգոստոսի, 2019

Հայաստանի առաջնության երրրորդ տուրում կայացավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» հանդիպումը: Արձանագրվեց ոչ-ոքի` 1:1:

Առաջին խաղակեսում (29-րդ րոպե) հաշիվը բացեցին վանաձորցիները: Արթուր Ավագյանի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Խաբի Աուզմենդին:

Արջերը պատասխան գոլը խփեցին 56-րդ րոպեին: Գրեթե անկյունայինի դրոշակի մոտ նշանակված տուգանային ուղիղ հարվածով զարմանալի գոլի հեղինակ դարձավ Էմիլ Եղիազարյանը:

«Լոռին» 4 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Գանձասարը» 2 միավորով ութերորդ հորիզոնականում է:



© ARMFOOTBALL.COM