«Արսենալը» հաղթեց համառ պայքարում, Մխիթարյանը մնաց պահեստայինների թվում (VIDEO)

17:29   17 օգոստոսի, 2019

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարնլիին» և առավելության հասավ 2:1 հաշվով:

13-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետն անսովոր կերպով հարված կատարեց և գրավեց դարպասը: Միջև ընդմիջում Էշլի Բարնսը պատասխան գոլը խփեց (43): Որոշիչ դարձավ 64-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգի` մոտ 15 մետրից կատարած հարվածը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների թվում:

Լոնդոնցիները մրցաշարում առաջինը 6 միավոր վաստակեցին և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում զինագործները հյուրընկալվելու ե «Լիվերպուլին»:



© ARMFOOTBALL.COM