Վահան Բիչախչյանը մշտական խաղաժամանակ է ստանում

15:07   17 օգոստոսի, 2019

Սլովակիայի Երկրորդ լիգայում «Ժիլինա Բ»-ն հյուրընկալվել է «Բարդեևին» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Դրվագներից մեկում 20-ամյա ֆուտբոլիստը մոտ է եղել գոլային փոխանցում կատարելուն, սակայն նրա թիմակիցը շեղ է հարվածել:

Անցկացրած հինգ հանդիպումներից հետո «Ժիլինայի» երկրորդ թիմը 9 միավորով կիսում է 2-5 տեղերը: Բիչախչյանը ծանր վնասվածքից հետո սկսել է մշտական խաղաժամանակ ստանալ: Նա մանակցել է բոլոր հինգ հանդիպումներին, որոնցից 4-ում մեկնարկային կազմում է եղել: Գյումրեցին հասցրել է 2 գոլ խփել:



© ARMFOOTBALL.COM