Տրանսֆերների շաբաթ «Բավարիայի» համար. Մյունխենցիները հայտարարեցին երրորդ գործարքի մասին

13:22   17 օգոստոսի, 2019

«Բավարիան» հայտարարել է Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» կիսապաշտպան Միկաել Կյուիզանսի տեղափոխության մասին:

Ոչ պաշտոնական տվյալներով` գործարքը կազմել է 10 միլիոն եվրո:

Գերմանական գրանդի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը բարձր է գնահատել ֆրանսիացու տեխնիկան, ուժեղ ձախ ոտքը և բնավորությունը:

20-ամյա ֆուտբոլիստը երկու տարի առաջ էր «Նանսիից» տեղափոխվել «Բորուսսիա»: Բունդեսլիգայի նախորդ առաջնության 11 խաղում նա 1 գոլային փոխանցում է կատարել:

Ավելի վաղ «Բավարիան» հայտարարել էր «Ինտերի» վինգեր Իվան Պերիշիչին ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վարձակալելու մասին:



© ARMFOOTBALL.COM